Իրակլի Կոբախիձեն նախարարության աշխատակիցներին է ներկայացրել շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նոր նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիին

16:11, 02.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախարարության աշխատակիցներին է ներկայացրել շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նոր նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիին։

Գերատեսչության աշխատակիցների հետ հանդիպմանը կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել Դավիթ Սոնղուլաշվիլիի բազմամյա փորձի և պրոֆեսիոնալիզմի վրա։

Իրակլի Կոբախիձեն նշել է, որ նոր նախարարը լավ գիտի ոլորտը և նա հաջողություններ կբերի երկրին թե՛ շրջակա միջավայրի պահպանության, թե՛ գյուղատնտեսության ուղղությամբ։

Վարչապետը խոսել է նախկին նախարար Օթար Շամուգիայի՝ նախարարության ձեռքբերումներում ունեցած ավանդի մասին և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

Նմանատիպ