Իրակլի Կոբախիձեն նախարարության աշխատակիցներին է ներկայացրել արդարադատության նոր նախարար Անրի Օխանաշվիլիին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախարարության աշխատակիցներին է ներկայացրել արդարադատության նոր նախարար Անրի Օխանաշվիլիին։
Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանը կառավարության ղեկավարն ընդգծել է Անրի Օխանաշվիլիի մասնագիտական փորձը և նշել, որ նա բարձր որակավորում ունեցող իրավաբան է։
Վարչապետի խոսքով՝ Անրի Օխանաշվիլին տարիներ շարունակ հաջողությամբ աշխատել է բազմաթիվ ոլորտներում և կլինի արդարադատության հաջողակ նախարար։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Ռատի Բրեգաձեին արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար։