Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին
Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, որն անցկացվում է Միացյալ Թագավորությունում։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Վուդստոկ քաղաքի Բլենհայմ պալատում կհյուրընկալի շուրջ 50 երկրների ղեկավարների։

Վարչապետը կմասնակցի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված պանելային քննարկմանը, որի հիմնական թեման էներգետիկան և կապակցումն է։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Կոբախիձեն կկենտրոնանա այն առանձնահատուկ դերի վրա, որը կարող է խաղալ Վրաստանի կապի առումով։

«Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ կկիսվենք ուղերձներով, թե ինչպես ենք մենք տեսնում Վրաստանի դերը։ Վրաստանը կարող է հատուկ դեր խաղալ Եվրոպայի համար կապակցման առումով, և սա այն է, ինչ մենք կքննարկենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Այսօր մենք դեռ ունենք մի շարք ընթացիկ ծրագրեր, որոնք կապահովեն մեր տարանցիկ գործառույթի ամրապնդումը, այդ թվում՝ մեր գործառույթի զարգացումը Միջին միջանցքի նախաձեռնության շրջանակներում, որը շատ հետաքրքիր կլինի Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի համար։ Մենք խոսելու ենք նաև եվրոպացի գործընկերների հետ կոնկրետ նախագծերի մասին»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ իր գործընկերների հետ զրույցի կարևոր թեմաներից մեկը լինելու է Եվրամիության ընդլայնումը։

Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովում քննարկվելիք հարցերից են Ուկրաինայի ներկայիս իրադարձությունները և անօրինական միգրացիան։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են նաեւ թեմատիկ քննարկումներ։