Իրակլի Կոբախիձեն մասնակցելու է Ալբանիայում նախատեսված Եվրոպական քաղաքական համաժողովին
Իրակլի Կոբախիձեն մասնակցելու է Ալբանիայում նախատեսված Եվրոպական քաղաքական համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցելու է Ալբանիայում նախատեսված Եվրոպական քաղաքական գագաթնաժողովին։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին։

Կոբախիձեի խոսքով՝ ինքը հրավեր է ստացել միջոցառմանը մասնակցելու համար։

«Գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 16-ին, և դրա շրջանակում այց է պլանավորված։ Այցի ընթացքում մենք հատուկ հանդիպումներ չենք պահանջել։ Տեղում կտեսնենք՝ հնարավոր է որոշակի հանդիպումներ տեղի ունենան առանձին առաջնորդների հետ։ Իրականում, եթե ծանոթ եք ձևաչափին, նման միջոցառումներում պաշտոնական հանդիպումները հազվադեպ են լինում, սակայն միշտ հնարավորություն կա զրուցելու առաջնորդների հետ։ Եվ այդ հնարավորությունից, իհարկե, կօգտվենք առավելագույնս», – նշել է Իրակլի Կոբախիձեն։