Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ընդունելությանը
Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ընդունելությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ընդունելությանը, որն անցկացվել է Փարիզի ամառային օլիմպիական խաղերին մասնակցող երկրների ղեկավարների պատվին։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ Էմանուել Մակրոնը կնոջ հետ Ելիսեյան պալատում հյուրընկալել է պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։