Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Ferrari Tbilisi-ի առաջին պաշտոնական ցուցասրահի բացման արարողությանը
Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Ferrari Tbilisi-ի առաջին պաշտոնական ցուցասրահի բացման արարողությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի հետ միասին մասնակցել է «Ֆերարի Թբիլիսի» առաջին պաշտոնական շոուրումի բացման արարողությանը։

Վրաստանի կառավարության տեղեկատվությամբ՝ վարչապետը ընդգծել է ավտոմոբիլային աշխարհի առաջատար բրենդի մուտքը Վրաստան և նշել, որ սա ևս մեկ հաստատում է երկրում առկա կայուն և գրավիչ գործարար միջավայրի։

«Հավանաբար 15-20 տարի առաջ, եթե որևէ մեկը ասեր, որ Վրաստանում կբացվի «Ֆերարիի» կենտրոն, ոչ ոք չէր հավատա, բայց այսօր սա իրականություն է։ Ուզում եմ բոլորին շնորհավորել այս օրվա կապակցությամբ։ Սա վկայում է այն մասին, որ երկիրն առաջ է գնում, տնտեսությունը զարգանում է։ Մենք հպարտ ենք, որ ունենք ներդրումների և տնտեսական ակտիվության համար համապատասխան միջավայր, և այսօրվա իրադարձությունն այդ ամենի արտահայտությունն է՝ «Ֆերարի»-ն մուտք է գործել Վրաստան։ «Ֆերարի»-ն ավտոմոբիլային արդյունաբերության առաջատար է, իսկական առաջնորդ, իտալական որակի խորհրդանիշ։ Մենք հպարտ ենք, որ «Ֆերարի»-ն այժմ մեր երկրում է», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել «Ֆերարիի» Եվրոպայի և Աֆրիկայի նախագահ Ռենո դե Պոլիին և «Նազար Հոլդինգ»-ի հիմնադիր Ալի Նազարին, մաղթելով նրանց հաջողություններ։

Միջոցառման մասնակիցներին նաև դիմել են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, «Նազար Հոլդինգ»-ի հիմնադիր Ալի Նազարը, «Ֆերարիի» Եվրոպայի և Աֆրիկայի նախագահ Ռենո դե Պոլին և «Ֆերարի Թբիլիսի»-ի գլխավոր տնօրեն Թամար Սախեյշվիլին։

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ։