Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման նստաշրջանին
Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման նստաշրջանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման նստաշրջանին։

Միջոցառումը, որը Անթալիան հյուրընկալում է չորրորդ անգամ, բացել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է խաղաղության, կայունության և անվտանգության կարևորության, ինչպես նաև այդ ուղղությամբ դիվանագիտության դերի մասին։ Բացման նստաշրջանի մասնակիցներին դիմել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Վրաստանի կառավարության ղեկավարը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Միջոցառման շրջանակում Իրակլի Կոբախիձեն այսօր մասնակցել է թեմատիկ քննարկման՝ «Գործընկերություն բազմաբևեռ դարաշրջանում» խորագրով։ Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Իրակլի Կոբախիձեն գտնվում է Անթալիայում պատվիրակության հետ միասին, որի կազմում են արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։