Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել է Հայաստանի Հանրապետություն։
Վրաստանի կառավարության տեղեկացմամբ՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Իրակլի Կոբախիձեին դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրանց փոխանցմամբ՝ Իրակլի Կոբախիձեն, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, հոկտեմբերի 15-16-ին մասնակցելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որը հյուրընկալում է Երևանը։ Նախատեսված է Վրաստանի կառավարության ղեկավարի ելույթը առաջնորդների գագաթնաժողովում։
Վրաստանի վարչապետը Հայաստան է այցելել պատվիրակության հետ միասին, որի կազմում են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։