Իրակլի Կոբախիձեն Կախա Կալաձեի հետ հանդիպել է Վրաստանի հավաքականի անդամներին և հաջողություն մաղթել Ազգերի լիգայի հանդիպումներից առաջ
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ հանդիպել է Վրաստանի հավաքականի անդամներին։
Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել ազգային հավաքականի խաղացողներին Ազգերի լիգայի հանդիպումներից առաջ։
Վարչապետը Վրաստանի հավաքականի խաղացողների հետ խոսել է աշխարհի առաջնության նախապատրաստության մասին և նշել, որ հավատում է, որ երկիրը բազմիցս հպարտանալու է նրանց հաղթանակով։
Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկու հանդիպում կանցկացնի՝ սեպտեմբերի 7-ին Միխայիլ Մեսխիի մարզադաշտում կընդունի Չեխիային, իսկ սեպտեմբերի 10-ին Տիրանայում կհանդիպի Ալբանիայի հետ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։