Իրակլի Կոբախիձեն. Կա  համաշխարհային «Պատերազմի կուսակցություն», որի շարունակությունը Վրաստանում տեղական  «Պատերազմի կուսակցություն»-ն է՝  «Ազգային շարժում»-ն  և նրա արբանյակները
Իրակլի Կոբախիձեն. Կա համաշխարհային «Պատերազմի կուսակցություն», որի շարունակությունը Վրաստանում տեղական «Պատերազմի կուսակցություն»-ն է՝ «Ազգային շարժում»-ն և նրա արբանյակները

«Լուրջ մարտահրավերներ և դժվարություններ կային խաղաղության, հանգստության, տնտեսական և այլնի առումով, բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները», -Վրաստանի Առաջին ալիքի «Ակտուալ շաբաթ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Ես չեմ մտնի այն քննարկման մեջ, թե ով ինչ է մեզ բերել։ Ես ուղղակի օրինակներ բերեմ, թե ինչ էին ուզում, օրինակ, Ուկրաինայի իշխանության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, և ինչ էին ուզում Վրաստանում արմատական ​​ընդդիմությունը։ Ես ուղղակի օրինակներ եմ բերել ու դրանից այն կողմ ոչինչ ասել չեմ կարող, բայց լուրջ դժվարություններ են եղել»,- ասել է Կոբախիձեն։

«Կա համաշխարհային «Պատերազմի կուսակցություն», որի շարունակությունը Վրաստանում տեղական «Պատերազմի կուսակցություն»-ն է՝ «Ազգային շարժում»-ն և նրա արբանյակները՝ , «Լելոն», «Շինարարի Ռազմավաություն» և մի քանի քաղաքական գործիչներ՝ Զուրաբ Ջափարիձեն, Էլենե Խոշտարիան և այլն։ Այսինքն՝ սա լոկալ «պատերազմի կուսակցություն» է և նրան պետք է նույն բանը՝ երկրորդ ճակատը, որը ժամանակ առ ժամանակ չեն կարողանում թաքցնել»,- ասել է Կոբախիձեն։

Այս հայտարարությամբ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է հաղորդավարի հարցին, թե ում կողմից են գալիս երկրին վնասակար դիրեկտիվները և ինչպես պետք է հանրությունը հասկանա վարչապետի հայտարարությունը.«Ժամանակն անցել է, երբ մենք պետք է կատարենք երկրի համար վնասակար հրահանգներ, կլսենք բոլորին, բայց կանենք այն, ինչ պետք է մեր երկրին»։