Բեռնի Սանդերսը պաշտպանել է Հաագայի դատարանի դատախազի խնդրանքը՝ Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու վերաբերյալ
Բեռնի Սանդերսը պաշտպանել է Հաագայի դատարանի դատախազի խնդրանքը՝ Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու վերաբերյալ

Ամերիկացի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը պաշտպանել է Հաագայի դատարանի դատախազի
խնդրանքը՝ Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի ձերբակալման օրդեր տրամադրելու
վերաբերյալ։
«Ես կարծում եմ, որ կան էական ապացույցներ, որ Իսրայելի կառավարությունը Նեթանյահուի օրոք
օգտագործել է սովը որպես պատերազմի զենք: Այն ակնհայտորեն թիրախավորել է խաղաղ բնակիչներին և
քաղաքացիական ենթակառուցվածքները: Կարծում եմ՝ բոլորս էլ համաձայն ենք, որ, իհարկե, Իսրայելը
իրավունք ուներ պաշտպանվելու հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունից հետո, բայց դա չարեց, և
այստեղ մենք հասնում ենք ռազմական հանցագործությունների խնդրին։
Այո, դուք իրավունք ունեք պաշտպանվելու, բայց Նեթանյահուն և նրա կառավարությունը իրավունք չունեն
համակողմանի պատերազմ վարել երեխաների, կանանց, անմեղ մարդկանց դեմ, և դրա հետևանքները պետք
է լինեն։ Այն, ինչ արել է Հաագայի դատարանը, կարևոր է ոչ միայն համաշխարհային հանրության համար,
այլև ապացուցելու համար, որ մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկությունը վերածվի
բարբարոսության»,- ասել է Սանդերսը՝ ելույթ ունենալով Սենատում։