Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնում Բաղդաթիում, Ներգեեթի գյուղում սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնում Բաղդաթիում, Ներգետի գյուղում սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին։
«Ցավակցում եմ Արեւմտյան Վրաստանում տեղի ունեցած ողբերգության համար, որը մարդկանց կյանքեր խլեց։ Ցավակցում եմ նրանց ընտանիքներին, ընկերներին ու հարազատներին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Բաղդաթիում, Ներգեեթի գյուղում ուշ գիշերին սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով չորս տուն է ավերվել։ Առայժմ չորս դի է հայտնաբերվել, մեկ քաղաքացի փրկվել է, հինգ հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են։