Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնել Շովիում աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին
Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնել Շովիում աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին

Անասելի մեծ ողբերգություն տեղի ունեցավ: Առաջին հերթին ցավակցում եմ մահացածի ընտանիքներին ու հարազատներին,- Շովիում լրագրողներին ասաց «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ գլխավորը փրկարարական աշխատանքները շարունակելն է։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փրկարարներին, ոստիկաններին, զինվորներին, նրանք օր ու գիշեր աշխատում են հնարավորինս շատ մարդկանց փրկելու համար։ Իրավիճակը հեշտ չէ, տեսնում ենք։ Հուսանք, որ հնարավորինս շատ մարդիկ կփրկվեն։ Գլխավորն այն է, որ գերատեսչությունները, այդ կառույցները լավագույնս գիտեն, թե ինչ է կատարվում, ինչպես են իրականացվում այդ աշխատանքները»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։