Իրակլի Կոբախիձեն մահմեդական համայնքի ներկայացուցիչներին հյուրընկալել է իֆթարի
Իրակլի Կոբախիձեն մահմեդական համայնքի ներկայացուցիչներին հյուրընկալել է իֆթարի

Մենք հպարտ ենք, որ Վրաստանը բազմազան, բազմազգ և բազմակրոն երկիր է։ Վրաստանի կառավարությունը հնարավորինս աջակցում է մահմեդական համայնքին, և այդ աջակցությունը կշարունակվի նաև ապագայում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ իֆթարի ժամանակ իր ելույթի ընթացքում, որը կազմակերպվել էր մահմեդական համայնքի պատվին։

Վարչապետը խոսել է մահմեդական համայնքի ներդրման մասին երկրի զարգացման մեջ։

«Մենք հպարտ ենք, որ ունենք իսկապես օրինակելի համակեցություն և միասին կերտում ենք մեր ընդհանուր երկրի ապագան։ Վրաստանի կառավարությունը հնարավորինս աջակցում է մահմեդական համայնքին, հատկապես 2014 թվականից ի վեր, և այդ աջակցությունը կշարունակվի նաև ապագայում։ Վերջին 10 տարիների ընթացքում մահմեդական համայնքին տրվել է 250-ից ավելի մզկիթ մշտական օգտագործման նպատակով, ինչպես նաև կառավարության կողմից հատկացվել է 35 միլիոն լարի՝ ֆինանսավորման տեսքով», – հայտարարել է վարչապետը։

Իֆթարի ընթացքում հավաքված մահմեդական համայնքին խոսքով են դիմել Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն, Վրաստանի մահմեդականների շեյխ Ֆայգ Նաբիևը և Արևելյան Վրաստանի մուֆթի Էթիբար Էմինովը։

Վրաստանի վարչապետի անունից մահմեդական համայնքի պատվին կազմակերպված իֆթարին մասնակցել են նաև Վերամիավորման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն, խորհրդարանի անդամներ, պետական լիազոր ներկայացուցիչներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։