Իրակլի Կոբախիձեն հերքում է տեղեկությունը, իբր հաջորդ շաբաթ ծրագրվում է «Վրացական երազանքի» համագումար, որի ընթացքում կուսակցության նախագահ են ընտրելու իրեն
Իրակլի Կոբախիձեն հերքում է տեղեկությունը, իբր հաջորդ շաբաթ ծրագրվում է «Վրացական երազանքի» համագումար, որի ընթացքում կուսակցության նախագահ են ընտրելու իրեն

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, Իրակլի Կոբախիձեն հերքում է «Ֆորմուլա» հեռուստատեսության կողմից տարածած տեղեկությունը, թե իբր հաջորդ շաբաթ նախատեսվում է «Վրացական երազանք» կուսակցության համագումարը, որտեղ Բիձինա Իվանիշվիլիի փոխարեն կուսակցության նախագահ է ընտրվելու ինքը: Այս մասին Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Ռուսթավի 2»-ի եթերում:

«Ոչ մի համագումար չի նախատեսվում: Որքան ես գիտեմ, «Եվրոպական Վրաստանի» հեռուստաընկերությունը, «Ֆորմուլան» տարածել է այս տեղեկատվությունը: Երևի նրանք ցանկանում են, օրինակ, կոծկեն Վաշաձեի հրաժարականը կամ կոծկեն իրենց կուսակցություններում տեղի ունեցող բարդ գործընթացները: Մենք չենք մեկնաբանում նրանց շահարկումները և կխուսափենք նաև այս դեպքից»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: