Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսով խոսել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքի հարձակման վերաբերյալ։
«Իրակլի Կոբախիձեն համերաշխություն է հայտնել Իլհամ Ալիևին և մաղթել է շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով վիրավորված քաղաքացիներին։
Կողմերը ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը, սերտ քաղաքական հարաբերությունները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման հատուկ կարևորությունը», – ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։