Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Սաակաշվիլիի թեմայով որևէ խորհրդակցություն բացառվում է
Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Սաակաշվիլիի թեմայով որևէ խորհրդակցություն բացառվում է

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թեմայով ցանկացած կոնսուլտացիաներ բացառվում են։

«Արդեն արված քայլի լույսի ներքո հաջորդ քայլերն այլեւս հետաքրքիր չեն։ Տխուր իրականություն է։ Սաակաշվիլիի հարցով ոչ մի խորհրդակցություն չի կարող սկսվել»,- ասել է Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ուկրաինայի որոշումը, ըստ որի՝ Վրաստանի դեսպանը պետք է վերադառնա Թբիլիսի և խորհրդակցի Վրաստանի իշխանությունների հետ՝ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելու հարցով։

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Ուկրաինայում Վրաստանի դեսպանն այն մարդն է, ով Կիևում է մնացել պատերազմի առաջին օրվանից՝ ի տարբերություն շատերի, այդ թվում՝ Ուկրաինայի ռազմավարական գործընկերների դեսպանների։

«Մեր դեսպանն ամենօրյա ռեժիմով, չնայած նրան, որ ռուսական տանկերը տեղակայված էին Կիևում, մնաց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և հոգ տարավ շատ բաների մասին, նրա դերը հումանիտար, քաղաքական աջակցության առումով շատ կարևոր էր։ Հաշվի առնելով դա՝ ուկրաինական իշխանությունների այս քայլը վիրավորական է, շատ ցավալի։ Սակայն դրանից այն կողմ մենք նույնպես չենք պատրաստվում մեկնաբանություններով արձագանքել։ Մենք գերադասում ենք մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում Ուկրաինայի իշխանությունների հետ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։