Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ ապաօլիգարխացման մասին օրինագիծը խորհրդարան կներկայացվի հոկտեմբերի 5-ից ոչ ուշ և կընդունվի նոյեմբերի 29-ից ոչ ուշ
Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ ապաօլիգարխացման մասին օրինագիծը խորհրդարան կներկայացվի հոկտեմբերի 5-ից ոչ ուշ և կընդունվի նոյեմբերի 29-ից ոչ ուշ

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, իրավաբանական հարցերի կոմիտեում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կաշխատի ապաօլիգարխացման օրինագծի վրա։

Նրա խոսքով, օրինագիծը նախաձեռնության կարգով խորհրդարան կներկայացվի հոկտեմբերի 5-ից ոչ ուշ, իսկ խորհրդարանի կողմից կընդունվի նոյեմբերի 29-ից ոչ ուշ։

«Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեում կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն խորհրդարանական բոլոր կուսակցությունների եւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ։ Աշխատանքային խումբը կաշխատի ապաօլիգարխացման օրինագծի վրա, որը նախաձեռնության կարգով Վրաստանի խորհրդարան կներկայացվի հոկտեմբերի 5-ից ոչ ուշ, և խորհրդարանի կողմից կընդունվի նոյեմբերի 29-ից ոչ ուշ»,- ասել է Կոբախիձեն։