Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ կառավարության վերակառուցման վերաբերյալ կոնսուլտացիաները ավարտվել են
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ կառավարության վերակառուցման ծրագրի վերաբերյալ կոնսուլտացիաները ավարտվել են:
Կոբախիձեի խոսքերով, վարչապետի և խորհրդարանային մեծամասնության միջև սկզբունքային հարցերի շուրջ հասցվել է համաձայնություն:
«Վարչապետի հետ քննարկել ենք սկզբունքային հարցերը: Համաձայնել ենք, որ վարչապետը ներկայացնելու է կառավարական վերափոխման ծրագիրը»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն խորհրդարանային մեծամասնության հետ կոնսուլտացիաներ էր անց կացնում երեք օրվա ընթացքում: Վերջին հանդիպումը կայացել է երեկ ուշ գիշերին, «վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գրասենյակում:
Հեղինակ -
Edgar Barsegyan