Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև արդյունավետ համագործակցությունը։
Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը երկխոսության և կառուցողական համագործակցության՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Վրացական կողմը մտահոգություն է հայտնել միջազգային մեխանիզմները քաղաքական դրդապատճառներով օգտագործելու աճող միտման վերաբերյալ և հույս է հայտնել, որ այս պրակտիկան կփոխվի։
Շեշտադրվել է Վրաստանի կառավարության հանձնառությունը հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և օրենքի գերակայության ապահովմանը։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության կողմից։