Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրամիության հարցերով փոխնախարար Բարնա Շիգմոնդսի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրամիության հարցերով փոխնախարար Բարնա Շիգմոնդսի հետ

«Վրացական երազանքի» նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ կատարած այցի ընթացքում հանդիպել է Եվրամիության հարցերով փոխնախարար Բարնա Շիգմոնդի հետ։

Հանդիպմանը ԵՄ հարցերով փոխնախարարը հստակ հայտարարեց Հունգարիայի աջակցությունը Վրաստանի թեկնածուի կարգավիճակի հարցին։

«Վրացական երազանքի» նախագահը շնորհակալություն է հայտնել Բարնա Շիգմոնդին՝ Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունն էլ ավելի կխորանա։

Հանդիպմանը ներկա էին պատվիրակության անդամները՝ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին և խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Մեզուրնիշվիլին։

Տեղեկությունը տարածում է «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը։