Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար Յան Բորժեի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար Յան Բորժեի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորժեի հետ։

Կառավարության ղեկավարն ընդգծել է այցի կարևորությունը և ևս մեկ անգամ հաստատել Մալթայի նախագահության ընթացքում ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը։

Զրույցն անդրադարձել է Վրաստանի ընթացիկ տարվա խորհրդարանական ընտրություններին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ թափանցիկ, ազատ և արդար ընտրությունների անցկացումը Վրաստանի կառավարության համար առանձնահատուկ կարևորություն է, և այն պատրաստ է աջակցել միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ կառույցների ներկայացուցիչների լայն ներգրավվածությանը։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև Մալթայի հետ երկկողմ հարաբերություններին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մալթային՝ ԵԱՀԿ տարբեր ձևաչափերում Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և չճանաչման քաղաքականությանն աջակցելու համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։