Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Խառը մենամարտերի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Խառը մենամարտերի միջազգային ֆեդերացիայի (IMMAF) նախագահ Քերի Բրաունի հետ։
Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է 2025 թվականի աշնանը Վրաստանում խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությունն անցկացնելու հնարավորությունը։
«Նշվել է, որ այդ թեմայով շփումն ու ակտիվ համագործակցությունը կշարունակվի։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում խառը մենամարտերի զարգացման հեռանկարներին։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել կառավարության վարչակազմում, մասնակցել են Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն և առաջին փոխնախարար Իրակլի Մեձմարիաշվիլին։