Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։ «Վրացական երազանք» կուսակցությունը տեղեկությունը հրապարակում է ֆեյսբուքյան իր էջում։

Նրանց հաղորդմամբ՝ իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման քննարկումն անդրադարձել է Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակին և Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման գործընթացին։