Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։

«Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Պավել Հերչինսկուն աջակցության համար և նշել, որ դեսպանի ջանքերը զգալի ներդրում են ունեցել Եվրահանձնաժողովի դրական որոշման մեջ։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստան-Եվրամիություն համագործակցության հարցերը և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված նոր հանձնարարականների կատարման հետ կապված ծրագրերը։