Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ճապոնիայի դեսպան Իմամուրա Ակիրային:
«Վրացական երազանք-ժողովրդավար Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրային:
Կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացված ճանաչողական բնույթի հանդիպմանը զրուցել են Վրաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների և երկկողմ համագործակցության խորացման մասին: