Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների դեսպանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների դեսպանի հետ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանի հետ։

Կուսակցության տեղեկություններով՝ ներածական հանդիպմանը քննարկվել են երկրում ընթացող քաղաքական գործընթացները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը։

Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է նոր դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։