Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներին

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներին։

Վրաստանի կառավարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կառավարության ղեկավարը ժամանել է Դյուսելդորֆ և հաջողություն մաղթել վրացի ֆուտբոլիստներին Եվրոպայի առաջնությունում հանդես գալուց առաջ։

Ըստ նրանց հաղորդագրության՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է ազգային հավաքականի պատմական հաղթանակը, որը համախմբել է ողջ երկիրը, և նշել, որ Եվրոպայի առաջնությունում բազմաթիվ վրացի հանդիսատեսի հետ միասին մարզադաշտից ոգևորվելու են։

«Ցանկանում եմ ձեզ հաղթանակներ և հաջողություններ մաղթել։ Հավատում եմ, որ դուք դեռ շատ ուրախություններ կբերեք մեր երկրին»,- ֆուտբոլիստներին դիմեց վարչապետը։

Իրակլի Կոբախիձեն նույնպես ընդգծել է ֆուտբոլի ֆեդերացիայի կարևոր դերը և շնորհակալություն հայտնել ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին։

Վրաստանի կառավարության տարածած տեղեկատվության համաձայն՝ վարչապետը ֆուտբոլիստների հետ խոսել է սպորտի խթանման կառավարության ծրագրերի մասին և նշել, որ Թբիլիսիում կկառուցվի նոր մարզադաշտ՝ 70 հազար հանդիսատեսի համար, և մեծ ուշադրություն կդարձվի ողջ հանրապետությունում սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դիմել է ազգային հավաքականին և հաջողություն մաղթել առաջնությունում։

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Վրաստանի հավաքականը F խմբում կմրցի Պորտուգալիայի, Թուրքիայի և Չեխիայի ընտրանիների հետ։ Վրաստանի համար մրցաշարը կմեկնարկի հունիսի 18-ին Թուրքիայի դեմ խաղով։ Հաջորդ հանդիպումը ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 22-ին Չեխիայի, իսկ հունիսի 26-ին Պորտուգալիայի հետ: