Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովի հետ։

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների հարցեր։

«Ընդգծվել է Վրաստանի և Ուզբեկստանի միջև առկա համագործակցության դրական դինամիկան։ Ուշադրություն է դարձվել երկրների միջև տնտեսության և զբոսաշրջության ոլորտում առկա համագործակցությանը։ Քննարկվել են Վրաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը՝ Արևելքն ու Արևմուտքը կապող Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության առումով առկա մարտահրավերները և խաղաղության խթանման կարևորությունը», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։