Ուկրաինայում պաշտոնական այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Վոլոդոմիր Գրոյսմանին:
Խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպմանը զրուցել են երկկողմ հարաբերությունների և համագործակցության առաջնահերթ ուղղությունների մասին:
Նրանց տեղեկությամբ, Վրաստանի խորհրդարանի նախագահի և Ուկրաինայի վարչապետի գնահատմամբ, երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին են վկայում նաև բարձր մակարդակի փոխանակման այցերը:
Կողմերը քննարկել են երկրների առջև ծառացած մարտահրավերների և ընդհանուր շահերի հարցը:
Ինչպես հայտնել է լրագրողներին հանդիպման ավարտից հետո Իրակլի Կոբախիձեն, հանդիպմանը փոխգործակցության մասին կայացել է բարեկամական և հետաքրքիր զրույց: