Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վիկտոր Օրբանին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վիկտոր Օրբանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Վրաստանի կառավարության վարչակազմի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև սերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը։

«Ընդգծվել է, որ Վրաստան-Հունգարիա տնտեսական համագործակցության կառավարությունների միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստը, որը կկայանա Բուդապեշտում, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի հետագա խորացմանը։

Վրաստանի և Հունգարիայի վարչապետների հանդիպումը կայացել է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում», – նշված է հաղորդագրությունում։