Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչների հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչների հետ

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը Իրակլի Կոբախիձեն խոսել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների և առկա մարտահրավերների մասին։

Ուսանողների հետ զրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու կարևորությանը։

Իրակլի Կոբախիձեն երիտասարդներին ներկայացրել է Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից իրականացված բարեփոխումները Եվրոպային ինտեգրման առումով։ Ուսանողների հետ հանդիպման ժամանակ զրույցն անդրադարձել է նաեւ ընթացիկ քաղաքական գործընթացներին։ Հանդիպման ավարտին Իրակլի Կոբախիձեն պատասխանել է ուսանողների հարցերին։