Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայում նորանշանակ դեսպան Արչիլ Կալանդիայի հետ

14:41, 28.03.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայում Վրաստանի նորանշանակ դեսպան Արչիլ Կալանդիայի հետ։

Վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և Թուրքիայի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Նմանատիպ