Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինին: Տեղեկությունը տարածում է Կառավարության աշխատակազմը:
Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև առկա սերտ բարեկամությունն ու բազմամյա հաջող գործընկերությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ուղղություններով: Կողմերը դիտարկել են կրթական և մշակութային կապերի խորացման հնարավորությունները:
«Այս համատեքստում նշվել է կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման նպատակով Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը: Ասվել է, որ փաստաթուղթը կնպաստի երկու երկրների միջև կրթական և մշակութային կապերի էլ ավելի խորացմանը, ինչպես նաև աշակերտների ու կրթության ոլորտի ներկայացուցիչների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ վրացական կողմը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ սերտ գործընկերությունը և նպաստել փոխադարձ շահավետ նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ երիտասարդության ոլորտում:
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը ներկա են եղել Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին»,- նշված է Կառավարության աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ: