Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ, որը Թբիլիսիում է գտնվում Վրաստան-Թուրքիա բիզնես ֆորումի շրջանակներում։

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական։ Զրույցը անդրադարձել է տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերին, ինչպես նաև առևտրաշրջանառության աճի դրական միտումին։

«Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կարևորությանը։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության միջոցով նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը», – հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Կառավարության ղեկավարը թուրքական պատվիրակությանը հրավիրել է Մետաքսի ճանապարհի 5-րդ ֆորումին, որը տեղի կունենա Թբիլիսիում հոկտեմբերի 22-23-ը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։