Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ճապոնիայի ֆինանսների նախարարին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ճապոնիայի ֆինանսների նախարարին

 

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սուզուկի Շունիչիի հետ, ով Թբիլիսիում է գտնվում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի սկզբում Ճապոնիայի ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին ԱԶԲ միջոցառումը հյուրընկալելու համար։

«Քննարկված հարցերի թվում են եղել տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և գործընկերության հետագա ընդլայնման ուղիները։

Ուշադրություն է դարձվել տնտեսական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներին, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, արտահանման խթանման, փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում զրույցի ընթացքում շոշափվել է Վրաստանի և Ճապոնիայի միջև համատեղ բիզնես ֆորումի անցկացման հնարավորությունը, որը կնպաստի գործարարների միջև կապերի ամրապնդմանը։

Հանդիպմանը նշվել է նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Սուզուկի Շունիչին կառավարության ղեկավարին հաստատել է Ճապոնիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։