Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սլովակիայում, Եթովպիայում և Իռլանդիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սլովակիայում, Եթովպիայում և Իռլանդիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սլովակիայում, Եթովպիայում և Իռլանդիայում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններին։ Սլովակիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կոնստանտին Քվաչակիձեն, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում՝ Գիա Մաճարաձեն, իսկ Իռլանդիայում՝ Սոփիո Քացարավան։

Վարչապետը դիվանագետներին մաղթել է հաջողություն իրենց ապագա գործունեության մեջ։

Կոնստանտին Քվաչակիձեն 2000 թվականից աշխատել է արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և Վրաստանի դիվանագիտական առաքելություններում տարբեր պաշտոններում։ Մինչ Սլովակիայում նշանակվելը եղել է Կիպրոսի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ՝ Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։

Գիա Մաճարաձեն 1996 թվականից աշխատում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում և արտերկրի դիվանագիտական առաքելություններում տարբեր պաշտոններում։ 2022 թվականից Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում զբաղեցրել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Սոփիո Քացարավան 2020 թվականից զբաղեցրել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Միացյալ Թագավորությունում։ 2021-2024 թվականներին եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Միացյալ Թագավորությունում և Վրաստանի մշտական ներկայացուցիչը Միջազգային ծովային կազմակերպությունում։ 2016-2019 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Սոփիո Քացարավան ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։