Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ռոբին Դանիգանին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ռոբին Դանիգանին

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դանիգանի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածում «Վրացական երազանք»-ը։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցությանը։ Իրակլի Կոբախիձեն իր համոզմունքն է հայտնել, որ Ռոբին Դաննիգանի դեսպանության պայմաններում երկու երկրների ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը զգալիորեն կամրապնդվի և կխորանա։

«Հանդիպմանը քննարկվել են նաեւ Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները։ Զրույցի ընթացքում շոշափվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Վրաստանի կողմից թեկնածուի կարգավիճակի ստացումը, քաղաքական սուբյեկտների հարաբերությունները, 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները և այլն։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ շնորհավորել է Ռոբին Դանիգանին՝ նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող աշխատանք»,- ասվում է տեղեկատվության մեջ։