Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ռոբերտ Ֆիցոյին

22:10, 16.05.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։

Վրաստանի կառավարության վարչակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև երկու երկրների ընդհանուր մարտահրավերները։

«Վարչապետները հաստատել են գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը», – նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ