Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Պավել Հերչինսկուն
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Պավել Հերչինսկուն

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։

«Վրացական երազանքի» մամուլի ծառայության հաղորդմամբ, կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպմանը իշխող կուսակցության նախագահը և Եվրամիության դեսպանը խոսել են Վրաստան-Եվրամիություն համագործակցության հետագա խորացման և Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների իրականացման հետ կապված գործընթացների մասին։

Նրանց տվյալներով, զրույցի ընթացքում շոշափվել է նաև Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը։