Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության (ICDO) գլխավոր քարտուղարի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության (ICDO) գլխավոր քարտուղար Արգուջ Քալանթարլիի հետ։
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են համաշխարհային անվտանգության մարտահրավերները և միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համակարգման կարևորությունը։
«Նշվել է Վրաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության մեջ՝ որպես ICDO գործադիր խորհրդի անդամ։ Ընդգծվել է գործնական համագործակցության կարևորությունը՝ մասնագիտական բարձրացմանն ուղղված ուսումնական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։
Հանդիպման ժամանակ նաև քննարկվել է կազմակերպության կարևոր դերը քաղաքացիական պաշտպանության համակարգերի զարգացման, բնական աղետների ռիսկի նվազեցման խթանման և արտակարգ իրավիճակներին ժամանակին և արդյունավետ արձագանքման գործում», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։