Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գարեթ Ուորդի հետ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։
Նրանց հաղորդմամբ՝ ներածական հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա ռազմավարական գործընկերությունը և ապագա համագործակցության հեռանկարները։
Կառավարության ղեկավարը Գարեթ Ուորդին շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորությանը Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և չճանաչման քաղաքականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելությունում։