Սկսվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Լատվիայի հանրապետություն:
Այցի շրջանակներում, առաջին հանդիպումը Իրակլի Կոբախիձեն անց է կացրել Լատվիայի արտաքին գործերի նախարար՝ Էդգարս Րինկևիչուսի հետ:
Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության լրատվությամբ, կողմերը զրուցել են երկու երկրների միջև ամուր բարեկամական և քաղաքական հարաբերությունների մասին: Հանդիպմանը Իրակլի Կոբախիձեն լատվիացի նախարարին շնորհավորել է Լատվիայի կողմից անկախություն հռչակելու 100 ամյա հոբելյանի առթիվ:
Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությամբ Լատվիան Վրաստանի լավ բարեկամն է և վրաց ժողովուրդը առանձնապես գնահատում են լատվիացիների աջակցությունը: Հանդիպմանը նշվել է, որ երկրների միջև գոյություն ունեցող հստակ բարեկամական հարաբերությունները մեկ անգամ ևս հաստատվում են բարձրաստիճան փոխայցելություններով:
Կողմերը զրուցել են նաև երկրների միջև տարբեր ոլորտներում գոյություն ունեցող հարաբերությունների , այդ թվում միջխորհրդարանական, տնտեսական, կրթական և մշակութային հարցերի շուրջ:
Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացի շուրջ զրուցելիս Էդգար Րինկևիչուսը հաստատել է, որ Լատվիան աջակցում է Վրաստանի այդ ձգտումներին:
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը:
Էդգարս Րինկևիչուսի հայտարարությամբ Լատվիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan