Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանիի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի նոր նախագահ Մասուդ Ֆեզեշկիանիի հետ։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է նորընտիր նախագահին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա Մեջլիսում։

Վրաստանի վարչապետը Թեհրանում է առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։