Իրակլի Կոբախիձեն հանդիպել է «Ինդորամա» կորպորացիայի սեփականատեր Ամիտ Լոհիայի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է «Ինդորամա» կորպորացիայի սեփականատեր Ամիտ Լոհիայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է «Ռուսթավի Ազոտ» ներդրումային կորպորացիայի՝ «Ինդորամա»-ի սեփականատեր Ամիտ Լոհիայի հետ։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են կորպորացիայի կողմից Վրաստանում կատարված խոշոր ներդրումները, ինչպես նաև հանքային պարարտանյութեր և արդյունաբերական քիմիկատներ արտադրող խոշորագույն քիմիական ձեռնարկություններից մեկում՝ «Ռուսթավի Ազոտ»-ում նախատեսված նորարարությունները։

«Կորպորացիայի սեփականատերը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը աջակցության համար և ընդգծել երկրում բարենպաստ ներդրումային միջավայրը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի կառավարությունը առավելագույնս խրախուսում է երկրում ուղղակի օտարերկրյա ներդրումները, ինչը արտացոլվում է տնտեսական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման մեջ։

Աշխարհի խոշորագույն կորպորացիաներից մեկը՝ «Ինդորաման», միավորում է հանքային պարարտանյութեր, արդյունաբերական քիմիկատներ և տարբեր քիմիական արտադրանք արտադրող ձեռնարկություններ։ Կորպորացիան ունի ավելի քան 160 ձեռնարկություն աշխարհի մոտ 40 երկրներում և աշխատանքի է վերցնում ավելի քան 45,000 մարդու», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, «Ռուսթավի Ազոտ»-ի վերահսկիչ խորհրդի տնօրեն Պրակաշ Քեջրիվալը և «Ռուսթավի Ազոտ»-ի վերահսկիչ խորհրդի անդամ Էփրեմ Ուրումաշվիլին։