Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իլհամ Ալիևին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իլհամ Ալիևին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Դեմ առ դեմ հանդիպումը կայացել է Բաքվում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի շրջանակներում։

Կողմերը քննարկել են համաժողովում քննարկվելիք հարցերը և երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Ընդգծվել է տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը և տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերի դերը երկրների և տարածաշրջանի զարգացման համար։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերներին։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Իրակլի Կոբախիձեն Իլհամ Ալիևին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։