Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի խորհրդարանի Եվրոպական միության հարցերով կոմիտեի ղեկավար Ջուդիտ Վարգայի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի խորհրդարանի Եվրոպական միության հարցերով կոմիտեի ղեկավար Ջուդիտ Վարգայի հետ

«Վրացական երազանքի» նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն պատվիրակության անդամներ Գիորգի Վոլսկիի և Իրակլի Մեզուրնիշվիլիի հետ հանդիպել է Հունգարիայի խորհրդարանի Եվրոպական միության հարցերով կոմիտեի ղեկավար Ջուդիթ Վարգայի հետ։

«Վրացական երազանքի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Բուդապեշտ կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած հանդիպմանը կոմիտեի ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ հունգարացի պաշտոնյաները և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանություններում անվերապահորեն աջակցում են Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։

Կողմերը խոսել են Վրաստանի և Հունգարիայի միջև համագործակցության հետագա խորացման մասին։