Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի փոխնախագահի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի փոխնախագահի հետ

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Յանոշ Լատորցայի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը խոսվել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում Հունգարիայի աջակցության մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի և Հունգարիայի միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը։

«Ազգային ժողովի փոխնախագահի խոսքով՝ Հունգարիան լիովին կաջակցի Վրաստանին Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։

«Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հունգարիայի Ազգային ժողովի փոխնախագահին Վրաստանի աջակցության համար»,- ասվում է Վրաստանի խորհրդարանի տարածած տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին և խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Մեզուրնիշվիլին։