Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հնդկաստանի դեսպան Քումար Միշրայի հետ
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամիտ Քումար Միշրայի հետ: Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմը:
Նրանց փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է դիպլոմատին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպմանը ընդգծվել է Թբիլիսիում Հնդկաստանի դեսպանատան բացման առանձնահատուկ նշանակությունը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հնդկաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության հարցերը: Առանձնացվել է առևտրի ուղղությամբ առկա ներուժի իրացման կարևորությունը:
Ուշադրություն է դարձվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կառուցողական համագործակցությանը և բազմակողմ ձևաչափերում կոորդինացման ուժեղացմանը:
Զրույցը վերաբերել է նաև զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցությանը: Նշվել է Հնդկաստանից այցելուների աճի դինամիկան, ինչպես նաև հնդիկ ուսանողների աճող հետաքրքրությունը Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու վերաբերյալ: