Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին, ինչպես նաև երկու երկրների իրավապահ մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցությանը։

Շեշտվել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հատուկ կարևորությունը։ Այս համատեքստում դրականորեն գնահատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների ավարտը և հույս է հայտնվել, որ փաստաթուղթը կստորագրվի մոտ ապագայում։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակել խթանել երկխոսությունը և ապահովել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն։